Կենսաթոշակային պարտադիր վճարումների խնդիրը չենք անտեսելու, ասել է ԲՀԿ պատգամավորը

20.11.2013 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր ասել է, որ կուսակցությունը չի անտեսելու կենսաթոշակային պարտադիր վճարումների խնդիրը եւ հասնելու է խնդրի «տրամաբանական լուծմանը»:

Ինչպես հաղորդում  է Մեդիամաքս-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ Ազգային ժողովի մյուս 3 ընդդիմադիր խմբակցությունների հետ ԲՀԿ շարունակելու է աշխատել կենսաթոշակային վճարումների դեմ պայքարող ակտիվ քաղաքացիական զանգվածների հետ:

«Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը ՀՆԱ-ի ցուցանիշը ներկայացնելու եւ դեպի բյուջե մուտքեր ապահովելու խնդիր ունի: Ինչու՞ է այն զրկում քաղաքացիներին իրենց սեփական աշխատավարձը շրջանառելու հնարավորությունից: Նույն հաջողությամբ, քաղաքացիները կարող էին իրենց գումարները վստահել առեւտրային բանկերին եւ ստանալ տոկոսադրույքներ»,- նշել է ԲՀԿ պատգամավորը:  

Դիտում՝ 1461

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW