Հայտնի են Հայաստանում StartUp Cup մրցույթի հաղթողները

19.11.2013 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 18-ին Այբ ավագ դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանում StartUp Cup» բիզնես մոդելների մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան 4 ամիս տեւած մրցույթի հաղթող թիմերը:

Այս տարի մրցույթին դիմել էին 48 հայաստանյան ստարտափ թիմեր եւ ընկերություններ, որոնք ս.թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին ստացան բիզնես խորհրդատվություն եւ ուղղորդում մոտ 20 փորձառու ձեռներեցների եւ բիզնես առաջնորդների կողմից: Մասնակիցները մշակեցին բիզնես մոդելներ, ձեւավորեցին իրենց թիմերը եւ զարգացրեցին տարբեր բիզնես ձիրքեր, այդ թվում` ինչպես դիմել ներդրողներին, կառավարել ֆինանսներն ու վաճառք իրականացնել:
 
 Այս տարվա Հայաստանում StartUp Cup մրցույթի հաղթողներն են`

-   Betchili-ն օնլայն գեյմինգի հարթակի նախագծով՝ 1-ին տեղ;

-   Brainy Beans-ն անգլերենի դասընթացների ցերեկային կենտրոնի նախագծով՝ 2-րդ տեղ;

-  Green Bike Delivery-ն հեծանվային առաքման ծառայության նախագծով՝ 3-րդ տեղ;

-  Forkize-ը տվյալների բազայի վերլուծական գործիքի նախագծով՝ հատուկ մրցանակ:

Եզրափակիչում մրցող թիմերի շարքում են եղել նաեւ My Sales, Online-taxi.am եւ Talin Dolls ընկերությունները:

«Հատուկ մրցանակ» անվանակարգում եւ առաջին տեղի հաղթողները Ամերիաբանկի կողմից կստանան Visa Platinum վճարային դեբետային քարտ, իսկ երկրորդ ու երրորդ տեղերի հաղթողներին կտրամադրվի Ամերիաբանկի Visa Gold վճարային դեբետային քարտ: Մրցույթի հաղթողը կստանա նաեւ անվճար իրավաբանական խորհրդատվություն LegalLab law boutique-ի կողմից, ինչպես նաև www.conceptcloud.cc  համակարգի միջոցով պրետոտիպի զարգացման եւ փորձարկման անվճար ծառայություն Demobakery-ի կողմից:

«Վերջին երկու տարում Հայաստանում StartUp Cup մրցույթի արդյունքում ոչ միայն նոր բիզնես գաղափարներ են առեւտրայնացվել եւ մուտք գործել շուկա, այլեւ կայացել են մի շարք ստարտափ ընկերություններ, ավելի քան 20 աշխատատեղեր են ստեղծվել»,-  նշել է մրցույթի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը:

Նոյեմբերի 18-ին հայտարարվեց նաեւ Հայաստանում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի մեկնարկի մասին, որի ընթացքում կկազմակերպվեն մի շարք հետաքրքիր՝ ձեռներեցությանն ու նորարարությանը նվիրված միջոցառումներ:

Հայաստանում StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի համակազմակերպիչներն են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը ու Այբ ավագ դպրոցը:

Դիտում՝ 1788
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW