Յունիբանկը բարձրացրել է «Շահավետ+» ավանդի տոկոսադրույքը

18.11.2013 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը բարձրացրել է «Շահավետ+»  ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները:

Այսուհետ «Շահավետ+»  ավանդը ՀՀ դրամով կարելի է ձեւակերպել  14% տարեկան տոկոսադրույքով`181-360 օր ժամկետով: Իսկ եթե գումարը ներդրվում է 91-180 օր ժամկետով, ապա տոկոսադրույքը կազմում է 11% տարեկան:

Ավանդը կարելի է ձեւակերպել նաեւ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% եւ 5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո:

«Շահավետ+» ավանդի դեպքում կարելի է օգտվել նաեւ լրացուցիչ հնարավորություններից. համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաեւ կոմունալ վճարումների UNIPAY քարտ:
Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով: «Շահավետ+» ավանդը կարելի է ձեւակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածում:

30.09.13թ.-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է 124.2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29%-ով: Ժամկետային ավանդների ծավալն աճել է 39%-ով եւ կազմել է 114 մլրդ դրամ:

Դիտում՝ 6688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW