2014թ.-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցման շրջանակներում 260 հազար անձինք մինչեւ փետրվարի 20-ը պետք է ընտրեն կուտակվող եկամուտները կառավարող իրենց կենսաթոշակային ֆոնդը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:Կառավարիչ ֆոնդ հանդես գալու նպատակով դիմել էին 7 ընկերություններ, որոնցից ընտրվել են երկուսը: «ԱՄՈՒՆԴԻ» ընկերությունը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ համատեղ եւ «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը («Տալանքս» խմբի անդամ)` «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ դիմել են Կենտրոնական բանկ` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար: Ընկերություններին լիցենզիա տրամադրման հետ կապված բոլոր հարցերը լուծումներ կստանան առաջիկա օրերին:Անդրադառնալով կուտակային կենսաթոշակների համակարգին անցմանը վերաբերող ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, Ներսես Երիցյանը մեկնաբանել է կառավարիչ ֆոնդերի հնարավոր սննկացման հարցը:Նրա խոսքով, «կենսաթոշակային ֆոնդերի սննկացումն ոչ մի ազդեցություն չի ունենա կուտակված հաշիվների վրա»: «Ֆոնդի սննկացման դեպքում կընտրվի մեկ այլ ֆոնդ եւ ամբողջ կուտակված հաշիվները կփոխանցվեն այնտեղ», - ասել է նա:Banks.am-ը կենսաթոշակային նոր համակարգի մանրամասների մասին վերջերս զրուցել էր ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի հետ: Tweet Դիտում՝ 2150