Անելիք Բանկը հասանելի է ImGPS նավիգացիոն համակարգում

15.11.2013 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն այսուհետ հասանելի է ImGPS նավիգացիոն համակարգում:

Մասնավորապես, բանկի հաճախորդներն իրենց սմարտֆոններում անվճար ներբեռնելով ImGPS նավիգացիոն հավելվածները` կկարողանան անմիջապես գտնել Անելիք Բանկի մոտակա մասնաճյուղն, ինչպես նաեւ մոտակա բանկոմատները:

«Ընդ որում, օգտատերերը որեւէ բանկ փնտրելիս տվյալ հավելվածում առաջինը կգտնեն Անելիք Բանկի մասնաճյուղերը»,- նշված է հաղորդագրության մեջ:  

«Անելիք Բանկը, հետամուտ լինելով իր կողմից որդեգրած նոր ռազմավարությանը` ներդնել առավել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք պահանջարկ են վայելում բնակչության շրջանում, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաեւ ImGPS նավիգացիոն համակարգը մշակող կազմակերպությունը: Այն շատ հարմար է նրանով, որ կօգնի ոչ միայն  բանկի հաճախորդներին, այլ նաեւ` հավելվածի բոլոր օգտատերերին առավել շուտ գտնել մոտակա բանկոմատը կամ բանկի մասնաճյուղը, ինչպես նաեւ տվյալ հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել այլ բազմաթիվ առավելություններից»,- նշել է  «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

Դիտում՝ 4356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW