45 մլն դրամի տուգանք` անբարեխիղճ մրցակցություն իրականացնելու համար

15.11.2013 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր կայացած նիստում 45 մլն դրամի չափով տուգանել է մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին սնունդ մատակարարող 3 օրինախախտ ընկերությունների՝ յուրաքանչյուրին 15 մլն դրամի չափով:

Հանձնաժողովը բացահայտել է, որ «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ  «Սեար Գրուպ» ընկերությունները պետգնումային մրցութային գործընթացների շրջանակներում վարել են համատեղ փոխհամաձայնեցնած քաղաքականություն` շուկան միմյանց միջեւ բաժանելով եւ տարբեր մրցույթներում հաջորդաբար հաղթելով:

Հանձնաժողովը բացահայտել է, որ, օրինակ,  ընկերություններից «Ամարաս Յուսը» հաղթող ճանաչվելով  մրցույթներից մեկում, խտացրած կաթ է մատակարարել` 1 տուփը 450 դրամ գնով, իսկ մեկ այլ մրցույթում պարտվել է, նույն խտացրած կաթի համար սահմանելով 1100 դրամ գին: Այս քաղաքականության արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ» ընկերությունը, եւ խտացրած կաթ մատակարարել շուկայականից անհամեմատ բարձր` 1 տուփը 895 դրամ գնով:  

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով, ընկերությունների վարած հակամրցակցային քաղաքականությունը վտանգավոր է թե պետության համար, որին ապրանքները, փաստորեն, ավելի թանկ գնով են վաճառում, եւ թե այլ ընկերությունների համար, որոնք հայտնվում են անհամաչափ մրցակցային պայմաններում:  

Դիտում՝ 2480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW