Գեոթիմը ճիշտ հանքարդյունաբերությամբ է զբաղվում, ասել է ԱՄՆ դեսպանը

14.11.2013 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ  «Գեոթիմը» հենց այն ընկերությունն է, որը ճիշտ հանքարդյունաբերությամբ է զբաղվում:

168.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով «Լիդիան ինթերնեյշնլի» մաս կազմող «Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանքավայրին՝ ԱՄՆ դեսպանն ասել է.

«Ես այցելել եմ երեք համայնքները, որոնք գտնվում են այդ հանքավայրի հարեւանությամբ, խոսել եմ այդ համայնքների ղեկավարների հետ։ Նրանք աջակցում են հանքավայրի նախագծին, համագործակցում են ընկերության հետ։ Կատարվել են մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ, օրինակ՝ լաբորատորիա է կառուցվել գյուղում, եւ աշխատողներից շատերը տեղի բնակիչներ են։ Այսինքն՝ այս նախագիծը նոր աշխատատեղեր է ստեղծում։ Նրանք զբաղվում են ճիշտ հանքարդյունաբերությամբ, ներմուծում են միջազգային լավագույն փորձը, եւ հուսով եմ՝ այդ առումով դրական ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ընկերությունների վրա»:

«Երբ ընկերությունը ֆինանսավորվում է այս միջազգային կառույցների կողմից, ապա նրա առջեւ դրվում են մի շարք պայմաններ՝ հետեւել միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին։ Հանքեր կան ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում եւ այլուր։ Այսինքն՝ հնարավոր է ճիշտ ձեւով հանքարդյունաբերություն կազմակերպել՝ բավարարելով բոլոր պահանջները։ Եվ մեր նպատակն է՝ աջակցել, որպեսզի Հայաստանում դա իրականություն դառնա», - ասել է դիվանագետը:

ԱՄՆ դեսպանը կանխատեսել է, որ  Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը տնտեսական մեծ օգուտներ կապահովի Հայաստանի համար։

Ջոն Հեֆերնը նաեւ հավաստիացրել է, որ իրենք շարունակելու են ակտիվորեն համագործակցել քաղաքացիական նախաձեռնությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ` հանքարդյունաբերության եւ շրջակա միջավայրի վրա ազդող այլ ոլորտներում:

Դիտում՝ 2620
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW