ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի մասնագետներին ավելի շատ ժամանակ տրամադրել քաղաքացիներին կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանն անցնում է կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրմանը:«Անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումների պատասխանատուներն ավելի ակտիվ լինեն, որպեսզի տեղեկատվություն տրամադրեն մեր քաղաքացիներին», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ կուտակային կենսաթոշակների համակարգին անցնելու նախապատրաստական աշխատանքները տեւել են շուրջ 10 տարի: Tweet Դիտում՝ 1612