Հայաստանը կրկին հնարավորություն ունի դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, ասել է Տիգրան Սարգսյանը

14.11.2013 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը հնարավորություն է ստացել դիմելու եւ ֆինանսավորում ստանալու Ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետն ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները եւ այն գնահատել է որպես արդյունավետ, քանի որ այն բոլոր թիրախները, որոնք դրվել էին երկրի առջեւ, ամբողջությամբ իրականացվել են:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ «Հազարամյակի մարտահրավեր»-ի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, որոնց համաձայն, Հայաստանը բոլոր 3 հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատական:

«Մեր հիմնական թույլ կողմը համարվում էին կոռուպցիոն ռիսկերը, այսօր այս ոլորտում եւս արձանագրվում են դրական տեղաշարժեր»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 3973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW