ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն կաճի ընդամենը 2,5 %-ով

12.11.2013 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է, որ 2014 թվականին Հայաստանի տնտեսությունը կունենա աճի համեստ ցուցանիշ` ընթացիկ տարվա կտրուկ դանդաղեցումից հետո:

Այս մասին ասվում է այսօր հրապարակված ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» հաշվետվության մեջ:

«Աճի ցուցանիշների վրա ազդել են հասարակական ենթակառուցվածքային ծախսերի հետաձգումները եւ ռուսական գազի գնի էական աճը: Այժմ սպասվում է, որ այս տարի Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 2,5 %` 2012 թվականի 7,1 տոկոսից հետո», - ասված է հրապարակման մեջ:

Ս.թ. մայիսին ՎԶԵԲ-ը կանխատեսում էր, որ 2013 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճը կկազմի 4 տոկոս:

Այնուհանդերձ, բանկը կանխատեսում է, որ 2014թ. Հայաստանը կունենա «համեստ աճ»` 3,5 %, ինչը պայմանավորված կլինի արտերկրից ստացվող դրամական փոխանցումների անփոփոխ ծավալով եւ ռուսական գնի սպասվող իջեցմամբ` Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման լույսի ներքո:

EBRD sees 3.5 % growth in Armenia in
 
Yerevan/Mediamax/. The Armenian economy is expected to grow modestly in 2014 after a sharp slowdown this year, the European Bank for Reconstruction and Development (EBRD) says in its latest Regional Economic Prospects report, published today.

“Growth had been affected by delays in public infrastructure spending and a significant increase of prices of Russian gas and related tariffs hikes. GDP growth is now seen at 2.5 % in 2013 after 7.1 per cent in 2012”, the report says.

The latest 2013 forecast represents a further downward revision from May when the EBRD was predicting 4 % growth. The revisions are largely driven by the worsening outlook for Russia and its knock-on effects in the region and on its trading partners.

However Armenia’s GDP growth is expected to recover modestly to 3.5 % in 2014 as remittance inflows have remained strong and Armenia’s decision to seek membership of the Eurasian Customs Union may bring about a reduction of natural gas prices.

Դիտում՝ 3072
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW