Ամերիաբանկը հանդես է եկել քարտային նոր արշավով՝ առաջարկելով արտոնյալ պայմաններով վարկային գծի ստացման հնարավորություն բոլոր նրանց, ովքեր մինչեւ տարեվերջ ակտիվորեն անկանխիկ գործարքներ կկատարեն: “Ավելին` այն հաճախորդները, ովքեր հնարավորինս շուտ ձեռք կբերեն Ամերիաբանկի վճարային քարտ, կունենան մի շարք առավելություններ` մինչեւ տարեվերջ քարտի սպասարկումը կլինի անվճար (բացառությամբ քարտային փաթեթների եւ Visa Infinite քարտի), իսկ վարկային գծի օգտագործման համար մինչեւ տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվի”,- նշված է Բանկի հաղորդագրության մեջ:Քարտային նոր արշավին կարող են մասնակցել Բանկի թե ներկայիս, եւ թե նոր քարտապանները:Ամերիաբանկի նոր քարտապանը հնարավորություն ունի բավարար վարկային պատմության դեպքում, առանց լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման, մինչեւ տարեվերջ կատարած միջին ամսական անկանխիկ վճարումների չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ, որի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն դրամ: Ամերիաբանկի գործող քարտապանները եւս հնարավորություն ունեն բավարար վարկային պատմության դեպքում իրենց կողմից վերջին երեք ամսվա ընթացքում կատարված միջին ամսական անկանխիկ վճարումների չափով (ամսական կտրվածքով սահմանված է նվազագույնը 3 անկանխիկ գործարք) ստանալ վարկային գիծ կամ ավելացնել գործող վարկային գծի սահմանաչափը: Վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 1 մլն դրամ: Նշենք, որ ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով Ամերիաբանկի քարտերով կատարված գործարքների ծավալն աճել է 20%-ով` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, իսկ գործարքների քանակը` շուրջ 23 %-ով: Բանկի գործող քարտերի քանակը նույն ժամանակահատվածում աճել է 25%-ով` նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշի նկատմամբ:Ամերիաբանկն անկանխիկ գործարքների խթանման նպատակով ավելացնում է POS տերմինալների քանակը: Մեկ տարվա ընթացքում Բանկի POS տերմինալներով կատարված գործարքների ծավալն աճել է 36%-ով, իսկ գործարքների քանակը` շուրջ 30%-ով: Tweet Դիտում՝ 1480