Կայացել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի փակման արարողությունը

08.11.2013 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր կայացել է հոկտեմբերի 1-ից 31-ը տեւած «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի փակման արարողությունը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանն իր ելույթում ասել է, որ միամսյակի ընթացքում Երեւանում եւ մարզերում իրականացվել են տեղեկատվական եւ ուսուցողական բնույթ կրող մի շարք միջոցառումներ, հայտարարվել բազմաթիվ մրցույթներ, իրականացվել հանդիպումներ եւ դասընթացներ դպրոցներում եւ բուհերում, կայացել բանկերի եւ ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների բաց դռների օրեր:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ «ԿԲ-ն հետեւողականորեն վարում է սպառողների ֆինանսական կրթման եւ շահերի պաշտպանության ռազմավարությունը` կարեւորելով հասարակության ֆինանսական գրագիտությունը»:

«Միամսյակի շրջանակներում կարեւորվում էր հասարակության ուշադրությունը հրավիրել անձնական ֆինանսական միջոցների կառավարմանը»,- ասել է Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանը եւ նշել, որ «ծրագրի շրջանակներում վերանայվել են ավանդների եւ խնայողությունների մասին առաջարկությունները` դրանք դարձնելով առավել գրավիչ»:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք մրցույթների արդյունքները, որոնց հաղթողներն արժանացել են դրամական պարգեւների եւ նվերների:  

Միամսյակին մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ տնտեսության զարգացման համար ծրագիրը, Հայաստանի բանկերի եւ վարկային կազմակերպությունների միությունները, ապահովագրական եւ հիփոթեքային շուկայի մասնակիցներ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, Ֆինանսական համակարգի հաշտարարը, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան,, KfW, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, առեւտրային բանկեր եւ վարկային կազմակերպություններ:

Դիտում՝ 2071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW