Հայաստանը $72 մլն կստանա միջազգային ինստիտուտներից

07.11.2013 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային զարգացման ընկերակցությունն ու Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) $72 մլն ընդհանուր գումարի երկու վարկ կտրամադրեն Հայաստանին:

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել համապատասխան վարկային համաձայնագրերի նախագծերին:

Ըստ փաստաթղթերի, Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին կտրամադրի $41 մլն-ի վարկ, իսկ ՎԶՄԲ-ը՝ $31 մլն-ի վարկ:

Ներկայացնելով նախագծերը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ ստացված գումարները կուղղվեն մի շարք ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն ավիացիայի ոլորտի եւ կառավարման մարմինների արդյունավետության եւ թափանցիկության բարձրացման ուղղությամբ:     

Դիտում՝ 3446

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW