Բեւեռը կազմակերպում է սեմինար ֆինանսիստների համար

07.11.2013 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բեւեռ ընկերությունը կազմակերպում է սեմինար ֆինանսաբանկային շուկայի ներկայացուցիչների համար՝ «Վարկային կոնվեյեր Microsoft Dynamics CRM հիմքով:  Բիզնես գործընթացների օպտիմալացում  ֆինանսական կազմակերպություններում» թեմայով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Բեւեռ ընկերությունում, սեմինարն ուղղված է ֆինանսական տնօրեններին, բանկերի, վարկային կազմակերպությունների ղեկավարներին,  ֆինանսական վերլուծաբաններին եւ հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարներին:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետեւյալ հարցերը. ինչպես ճիշտ դասակարգել հաճախորդների բազան, իրականացնել արդյունավետ մարքեթինգ եւ հաճախորդների սպասարկում, պահպանել հին հաճախորդներին եւ ներգրավել նորերին:

Կներկայացվի նաեւ բիզնես վերլուծություն կատարելու եւ հաշվետվություններ ստանալու հնարավորությունները՝ Bever CRM համակարգում Microsoft Dynamics CRM հարթակի հիման վրա: Կցուցադրվի բիզնես գործընթացների արդյունավետ կառավարումը՝ վարկային կոնվեյերի ստեղծման օրինակի հիման վրա:

Մասնակցությունը սեմինարին անվճար է: Գրանցվելու համար անհրաժեշտ է  դիմել  Բեւեռ ընկերության մարքեթինգի բաժին 56-52-61 հեռախոսահամարով կամ marketing@bever.am էլ հասցեով:  

Դիտում՝ 1980

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW