Ստորագրվել է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության համաձայնագիրը

05.11.2013 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր եւ դրամաշնորհներ հետեւյալ ծրագրերի համար.

- Բաց ծրագիր «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի համար մինչեւ 75 մլն եվրո գումարի չափով վարկ;

- «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի համար մինչեւ 18 մլն 500 հազար եվրո գումարի չափով վարկ;

- Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի համար մինչեւ 15 մլն եվրո գումարի չափով վարկ;

- Մինչեւ 750 հազար եվրո գումարի չափով  դրամաշնորհ «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի իրականացման եւ աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար;

- Մինչեւ 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման եւ աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար;

- Մինչեւ 1 մլն 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Համայնքային ենթակառուցվածք, 2-րդ փուլ» ծրագրի իրականացման եւ աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար:    

Դիտում՝ 1529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW