Սյունիքում ներդրումային համաժողով կանցկացվի
05.11.2013 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:
Այդ մասին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին հայտնել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:
Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, եւ կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ եկամտիY աղբյուրներ: Համաժողովին կմասնակցի նաեւ ԵԱՀԿ հրավիրված փորձագետը, ով Սյունիքի մարզի համար մշակելու է տնտեսական զարգացման փորձնական մոդելի տեխնիկական բնութագիրը:
Համաժողովին հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներդրողներ:
Արմեն Գեւորգյանը ողջունել է նախաձեռնությունը`առաջարկելով զարգացման մոդելի մշակման աշխատանքներում ներգրավել նաեւ շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ դիտարկել օրինակելի մոդել մշակելու տարբերակը, որը հնարավոր կլինի նաեւ հիմք ընդունել բոլոր մարզերի համար:
Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել մասնակցել համաժողովի աշխատանքներին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: