Կոնվերս Բանկը կազմակերպել է հատուկ դասընթաց վարկային մասնագետների համար

05.11.2013 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկն իր վարկային մասնագետների համար այսօր մեկնարկել է դասընթաց՝ նվիրված էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում իրականացվող ծրագրերի գնահատման, ֆինանսավորման մեթոդների եւ ռիսկերի կառավարման գործընթացներին:

Դասընթացը կազմակերպվել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող INOGATE ITS ծրագիրը` USAID/FED ծրագրի հետ համատեղ: Այն վարում է հատուկ այս նպատակով Հայաստան հրավիրված, նշված ոլորտում առաջատար դիրքեր եւ հարուստ փորձ ունեցող ավստրիական ERSTE BANK-ի վարկային դեպարտամենտի ղեկավար Վերներ Վայս-Ռաաբլը: Մասնակիցներին իրենց առաջավոր փորձը կներկայացնեն նաեւ INOGATE ITS եւ USAID/FED ծրագրերի փորձագետները:

Դասընթացը կազմված է տեսական դասախոսություններից եւ, միաժամանակ, ներառում է բազմաբնույթ եւ ընդգրկուն, կոնկրետ իրադրությունների մոդելավորումով գործնական աշխատանքներ:

Դասընթացը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 9-ը:

Դիտում՝ 1820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW