Հայաստանը եւ Արցախը կներկայացվեն World Travel Market ցուցահանդեսում

04.11.2013 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

Հերթական անգամ միեւնույն տաղավարի ներքո կներկայացվի նաեւ Արցախը:

Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն 184 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ եւ ավելի քան 47 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

«Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակում տեղի կունենա նաեւ Հայաստանին նվիրված շնորհանդես:

Դիտում՝ 3961

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW