Էստոնիան աջակցում է հայկական ապրանքների ներմուծմանը վերաբերող ԵՄ կանոնակարգին

14.08.2026 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Օգոստոսի 13-ին Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել Եվրոպական միության կանոնակարգին՝ հայկական ծագման ապրանքների նկատմամբ ինքնավար առեւտրային միջոցներ (ATM) սահմանելու վերաբերյալ։


«Հայերն հստակ արտահայտել են ժողովրդավարական երկրում ապրելու ցանկությունը, որը կարգավորում է հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ ամրապնդում համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Սակայն Ռուսաստանը փորձում է խոչընդոտել Հայաստանին՝ շարունակելու իր ժողովրդի ընտրած ուղին, այդ թվում՝ լայնամասշտաբ առեւտրային սահմանափակումներ մտցնելով։ Այս իրավիճակում Էստոնիան գտնում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին աջակցելու ուղիներ փնտրի», - հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

«Այս միջոցառումը համապատասխանում է Էստոնիայի ավելի լայն արտաքին քաղաքական նպատակին՝ աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունությանը, եվրոպական ուղուն եւ ԵՄ-ի հետ առեւտրային համագործակցությանը՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում», - նշել է էստոնացի նախարարը։

«Էստոնիայի շահերից է բխում աջակցել ԵՄ-ի հետ Հայաստանի ավելի սերտ կապերին եւ արտաքին ու տնտեսական քաղաքականությունն ինքնուրույն որոշելու նրա ազատությանը։ Էստոնիան վերջերս իր ավանդն է ներդրել հայկական արտահանման դիվերսիֆիկացման եւ նոր շուկաների որոնման գործում, այդ թվում՝ գործարարների ուսուցման եւ Տալլինում հայկական արտադրանքի ցուցահանդես-վաճառքի կազմակերպմանն աջակցելու միջոցով», - հավելել է նախարարը։ 
Դիտում՝ 1207

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW