Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։ Սկզբում Արամն աշխատում էր սեփական ձեռքերով պատրաստած մեխանիկական հաստոցով, որն առ այսօր նորագույն հաստոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում։ Տարիների ընթացքում Արամն ընդլայնում է արտադրական ծավալները, համալրում արտադրությունն ու ավտոմատացնում ներքնակների պատրաստման ամբողջ գործընթացը։ Այժմ Արամ Մնացականյանի Royal Mattresses ընկերությունը պատրաստում է շուրջ 30 տեսակ ներքնակ` էկոնոմ դասից մինչեւ օրթոպեդիկ, ինչպես նաեւ բազմատեսակ անկողնային պարագաներ, վերմակներ ու ծածկոցներ:Royal Mattresses-ի զարգացման ճանապարհին գործընկերներ են դարձել Ակբա բանկն ու լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգը, որոնց աջակցությամբ էլ ընկերությունն ընդլայնվել է եւ արտադրությունը համալրել նորագույն հաստոցներով։ «Ի սկզբանե որոշել էինք արտադրել փափուկ կահույքի համար նախատեսված զսպանակային համակարգեր, եւ այդ մի զսպանակի պատմությունից սկսվեց մեր բիզնեսն ու վերածվեց ներքնակների, անկողնային պարագաների ու նաեւ մահճակալների արտադրության։ Ժամանակի ընթացքում, երբ արտադրանքի ծավալները մեծանում էին, անհրաժեշտություն առաջացավ ավտոմատացնել բոլոր գործընթացները։ Այս փուլում մեր գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ աշխատում ենք մինչեւ այսօր։ Տարիներ անց սկսեցինք համագործակցել նաեւ Ակբա Լիզինգի հետ, որի աջակցությամբ էլ մի քանի հաստոց ձեռք բերեցինք»,- նշել է Royal Mattresses ընկերության տնօրեն Արամ Մնացականյանը։Royal Mattresses ընկերությունն այժմ ունի չորս խանութ-սրահ Երեւանում եւ Վանաձորում: Ընկերությունը շարունակում է զարգացնել իր արտադրությունն ու ընդլայնել գործունեությունը։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 2046