Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ: Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ: Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹեւերն»-ը ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից եւ մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես. - ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների եւ փորձերի աջակցություն;- աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում; - սեմինարների եւ կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների եւ օպերատորների համար:OITAF հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանը անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրներից:«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: Tweet Դիտում՝ 4340