ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է $ 100 մլն-ը

04.11.2013 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է $ 100 մլն-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 31.8 %-ով:

«Բանկի վարկային պորտֆելը շարունակում է դինամիկ տեմպերով աճել եւ ցուցադրել կայուն առաջընթաց: Միայն հոկտեմբերին այն ավելացել է $ 3 մլն-ով», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:
 
«Սա թիմային ձեռքբերում է, քանի որ հաջողությունը հնարավոր  է միայն նվիրված թիմային աշխատանքի շնորհիվ: Մեր հաջողությունները պայմանավորված են նաեւ մեր աշխատելաոճով, քանի որ մենք ջանք չենք խնայում հասկանալու մեր հաճախորդների յուրահատուկ կարիքները: Մենք տրամադրում ենք պատասխանատու բանկային ծառայություններ՝ դրանով իսկ հաստատելով երկարաժամկետ փոխհարաբերություններ մեր հաճախորդների հետ: Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի եւ փորձում գտնել լավագույն լուծումը նրա բիզնեսի ֆինանսավորման համար», - ասել է ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն:

Դիտում՝ 6355

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW