Ինեկոբանկը միացել է ANELIK դրամական փոխանցումների համակարգին

31.10.2013 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը միացել է ANELIK դրամական փոխանցումների համակարգին, որն ունի 63 000 գործող սպասարկման կետեր աշխարհի 90 երկրներում: Ներկայումս համակարգը հաջողությամբ գործունեություն է ծավալում Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով ակնթարթային արագությամբ, ընդ որում փոխանցումը հնարավոր է իրականացնել անմիջապես ստացողի բանկային կամ քարտային հաշվին: Փոխանցումը հնարավոր է ստանալ նաեւ առանց բանկ այցելելու՝ Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին` «Ինեկոտրանսֆեր»  ծառայության միջոցով:      

Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն՝ համագործակցելով Հայաստանի տարածքում գործող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են` AVERS, Быстрая почта, Unistream, Money Gram, Intel Express, եւ Inter Express:

Դիտում՝ 8205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW