Այսօր կայացած Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստում քննարկվել են «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրները:Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու եւ առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել է հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստի օրակարգ: Նիստում քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում եւ Երեւանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր եւ միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ:Մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել այս հարցի առանձին քննարկում` շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կերկարաձվի Այսօր կայացած Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստում քննարկվել են «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրները: Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու եւ առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել է հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստի օրակարգ: Նիստում քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում եւ Երեւանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր եւ միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել այս հարցի առանձին քննարկում` շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Tweet Դիտում՝ 2051