Նախարարությունների նոր շենքի համար արդեն ծախսվել է շուրջ $8 մլն

29.10.2013 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն այսօր այցելել է Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված շինհրապարակ, որտեղ կառուցվող համալիրն իր մեջ ներառում է մի քանի նախարարությունների եւ առանձին ծառայությունների վարչական,  հասարակական մասնաշենքեր։

Շինհրապարակում նախարարին զեկուցեցել են, որ աշխատանքները կատարվում են ըստ հաստատված ժամանակացույցի եւ մինչ օրս իրացվել է շուրջ 8 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Նախարարը նկատել է, որ աշխատանքներն առաջ են գնում մեծ թափով:

Նորակառույց շինությունների ընդհանուր մակերեսը պետք է կազմի մոտ  32 000 քմ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից:

Կառուցապատումը իրականացնող ընկերությունը պարտավորվել է շենքն ամբողջությամբ ավարտուն վիճակում հանձնել 2015 թվականի դեկտեմբերին, իսկ արդեն 2016 թվականի փետրվարին նախարարությունները պետք է տեղափոխվեն նորակառույց շենք:

Դիտում՝ 1779

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW