Բացվել է «Երեւան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը (ֆոտոշարք)

28.10.2013 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Երեւան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին, որը տեղի է ունենում Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը, այս տարի եւս մասնակցել են ոսկերչական իրերի եւ ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։

Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաեւ շուրջ 140 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, լավ հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին՝ սպառման նոր շուկաներ գտնելու համար:

Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական եւ արտերկրյա 125 ընկերությունների կողմից ներկայացված ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումներն ու գործիքները, շրջայցի ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել ոլորտի խնդիրների և զարգացման հետագա ծրագրերի մասին։

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է անցկացնել «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանը կներկայացնի միության՝ Երեւանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը: Համաժողովում կներկայացվի նաև «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» նորաստեղծ հետազոտական Հայ ոսկերիչների հիմնադրամը:

Դիտում՝ 3400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW