Այսօր ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը ներկայացրել է ՀՀ պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումները:Մասնավորապես, բարելավվել է կարգավորման դաշտը. մշակվել են բոլոր տեսակի գնման ձեւերի պայմանագրերի, հայտարարությունների օրինակելի ձեւերը: Պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթողը վճարում է տուգանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամ: Մյուս բարելավումը վերաբերում է գնումների միասնական անվանացանկի (CPV code) ներդրմանը. ապրանքների եւ ծառայությունների կոդավորման համակարգի ներդրում, վերլուծական եւ վիճակագրական աշխատանքների իրականացման պարզեցում, գնումների պլանի պատրաստման պարզ գործընթաց ծրագրային ապահովման միջոցով, գնումների պլանի պատրաստման եւ ներկայացման ընդհանուր ժամանակի կրճատում 1-1.5 ամսով:Ֆինանսների նախարարությունը սահմանել է նաեւ ապրանքների առավելագույն գները եւ որակական պահանջները: Սահմանվել են նաեւ գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման նոր չափորոշիչները: Բարձրացել է նաեւ Բողոքարկման խորհուրդների դերը` 2012 թ-ի 38-ի փոխարեն ս.թ. սեպտեմբերի դրությամբ ստացվել է 42 բողոք: Tweet Դիտում՝ 1746