ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կառաջարկի երկրի մի շարք խոշոր բանկերին հետեւել JPMorgan Chase-ի օրինակին, համաձայն որի վերջինս պարտավորվել է վճարել կարգավորող մարմիններին $13 մլրդ: Դրա դիմաց պետք է հետ վերցվեն ներկայացված մեղադրանքները, ըստ որոնց բանկը, հիփոթեքային արժեթղթերի հուսալիությունը գնահատելիս, խաբել է ներդրողներին, հաղորդում է RBC.ru-ն՝ վկայակոչելով Washington Post-ը: Washington Post-ի մասնագետների կանխատեսմամբ, եթե Արդարադատության նախարարությունը հաջողության հասնի, ԱՄՆ շատ բանկեր ստիպված կլինեն բավականին թանկ համաձայնագրեր կնքել երկրի իշխանությունների հետ: Financial Times-ի տվյալներով, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մոտ ապագայում կարող է պաշտոնական հետաքննություն սկսել առնվազն 9 խոշոր բանկերի նկատմամբ` Bank of America, Citigroup, Credit Suisse, Deutsche Bank, Goldman Sachs, Morgan Stanley, Royal Bank of Scotland, UBS եւ Wells Fargo:Հիշեցնենք, որ առաջացած խնդիրների պատճառով բանկի հաճախորդները խոշոր կորուստներ ունեցան 2008 թ-ի համաշխարհային ճգնաժամից առաջ: Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, բանկը պետք է վճարի $9 մլրդ տուգանք եւ եւս $4 մլրդ փոխհատուցում՝ Դաշնային բնակարանային ֆինանսավորման գործակալության հետ ունեցած պայմանավորվածության շրջանակում: Tweet Դիտում՝ 3323