Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարումը կհանձնվի Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնսին

24.10.2013 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանի Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ կառավարության եւ ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» փակ բաժնետիրական ընկերության միջեւ ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գեւորգյանը եւ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:  

Բելգիայի կառավարության օժանդակությամբ կառուցվող  այս կենտրոնը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման առաջին փուլն է, որով իրականացվելու են ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոդեղագործության եւ մոլեկուլյար ախտորոշման գործառույթներ:

«Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս»  ընկերությունը  մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում եւ գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա եւ այլն:

Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի եւ վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի եւ վիրաբուժության ներհիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ:

Դիտում՝ 1350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW