Մենեջմենթ Միքս խորհրդատվական եւ ուսումնական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթաց՝ հատուկ սիրիահայ գործարարների համար:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, դասընթացի ժամանակ կքննարկվեն հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, Հայաստանում բիզնեսով զբաղվելու հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաեւ կուսումնասիրվեն մասնակիցների կողմից ներկայացվող բիզնես-գաղափարները եւ դրանց իրագործման ուղիները: Դասընթացի շրջանակներում Մենեջմենթ Միքս-ի մասնագետները կանդրադառնան բիզնեսի իրավական կողմերին (ընկերության գրանցում, հարկային դաշտ եւ այլն ), շուկայի միտումներին (ապրանքների եւ ծառայությունների մատակարարում եւ դրանց պահանջարկը Հայաստանում), կներկայացնեն Ֆինանսական շուկան եւ բանկային գործը (օրենքներ, կանոնակարգեր, բանկային ծառայություններ), ինչպես նաեւ անշարժ գույքի շուկան (շուկայական գներ, պայմանագրային գործունեություն եւ այլն):«Ամենից բացի, դասընթացը նպատակ ունի սերմանել սիրիահայերի շրջանում Հայաստանում հաջողակ եւ հաղթող բիզնես վարելու հնարավորության գաղափարը», - նշել են ընկերությունում: Դասընթացը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 16:00-ին Մենեջմենթ Միքս ընկերության գրասենյակում (Piazza Grande բիզնես կենտրոն, Վ.Սարգսյան 10, 3-րդ հարկ): Դասընթացին մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել msc@managementmix.eu էլ. հասցեին, կամ զանգահարել 58-04-41, 098 98-11-11 հեռախոսահամարներով: Tweet Դիտում՝ 5644