Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանի Կենտրոն համայնքում պաշտոնապես բացվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության կողմից կառուցված խաղահրապարակը:Այն գտնվում է Ե. Կողբացու 1Ա, Մաշտոցի 16 եւ Խորենացի 3 շենքերին կից բակային տարածքում: Խաղահրապարակի բացմանը ներկա էին Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, այլ պաշտոնատար անձիք, համայնքի բնակիչներ:Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության կողմից կառուցված երրորդ խաղահրապարակը նախորդներից տարբերվում է նրանով, որ բացի երեխաների համար նախատեսված խաղային տարածքից եւ նստարաններից, այստեղ կան նաեւ ֆուտբոլի դաշտ եւ սարքավորումներ` նախատեսված ֆիզիկական վարժութունների համար: «Համայնքների կայուն զարգացումը Կոկա-Կոլա-ի առաջնահերթություններից է: Այս խաղահրապարակի կառուցմամբ մենք նպաստում ենք երեխաների ֆիզիկական զարգացմանն ու առողջ ապրելակերպին, եւ մենք կշարունակենք նմանատիպ ծրագրերը հետագայում», - ասել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը բացման արարողության ժամանակ: «Շնորհակալ ենք Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությանը նմանատիպ նախագծեր իրականացնելու եւ սոցիալական ծրագրերում ակտիվ ներգրավվածության համար», - ասել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Tweet Դիտում՝ 4056