Ոչ ոք չի պարտադրում Հայաստանին հենց այս պահին անդամակցել Մաքսային միությանը, ասել է փորձագետը

18.10.2013 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԵվրԱզԷս ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինն այսօր Երեւանում ասել է, որ «ոչ ոք չի պարտադրում Հայաստանին հենց այս պահին անդամակցել Մաքսային միությանը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վլադիմիր Լեպեխինը ասել է, որ «Մաքսային միությունը Հայաստանի համար տնտեսական առավելություններ ստանալու միջոց է, եւ Հայաստանը պետք է առավելագույն օգուտ քաղի դրանից»:

Նա բացառել է, որ «դրանով Ռուսաստանը փորձում է հասնել իր կայսերական ամբիցիաների իրագործմանը»: Վլադիմիր Լեպեխինը նշել է, որ «Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի` միանալ Մաքսային միությանը, թե` ոչ »:

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ «Մաքսային միության ներսում որեւէ երկիր ճնշման չի ենթարկվում, եւ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»:

Դիտում՝ 1449

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW