ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է քարտից քարտ փոխանցման հնարավորությունները

17.10.2013 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է 2012 թ-ից առաջարկվող քարտից քարտ փոխանցման հնարավորությունները: Եթե նախկինում հաճախորդներին հասանելի էին միայն փոխանցումներ բանկի քարտերի միջեւ, այնուհետեւ բանկի Visa քարտերից` տեղական բանկերի թողարկված Visa քարտերին, ապա այսօր արդեն` փոխանցումներ ինչպես տեղական, այնպես էլ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բանկերի կողմից թողարկված բոլոր Visa քարտերին:  

Քարտից քարտ փոխանցման ընդլայնված ծառայությունները հասանելի են հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկի 117 բանկոմատների միջոցով, օրվա ցանկացած ժամի, Visa Money Transfer համակարգի միջոցով: Ընդ որում, ՎՏԲ-Հայաստան Բանկի, ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բանկերի կողմից թողարկված Visa քարտերին դրամական փոխանցումներ հնարավոր է կատարել 4 արժույթով` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով ու Եվրոյով, իսկ ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին` միայն ՀՀ դրամով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.

- բանկոմատի մենյուից ընտրել ստորեւ նշված տարբերակներից որեւէ
մեկը` «Փոխանցում ՀՀ եւ ԱՊՀ բանկեր» կամ «Փոխանցում ՎՏԲ քարտերին»,
- մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը,
- ընտրել արժույթը,
- մուտքագրել փոխանցվող գումարը,
- հաստատել գործարքը:

Փոխանցված գումարը շուրջօրյա եւ հաշված վայրկյաններից մինչեւ մեկ բանկային օրվա ընթացքում հասանելի կդառնա փոխանցվող քարտին` կախված հասցեատիրոջ քարտը սպասարկող բանկից:

Դիտում՝ 3245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW