«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Հարսանեկան» քարտային վարկի տրամադրման պայմանները` իջեցնելով վարկի տարեկան տոկոսադրույքը եւ ընդլայնելով նշված վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը: «Հարսանեկան» քարտային վարկերը տրամադրվում են 1-ից մինչեւ 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով` մինչեւ 5 տարի մարման ժամկետով բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից: ՀՀ դրամով «Հարսանեկան» քարտային վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 21.3%` (նախկին 23.9%-ի փոխարեն), ԱՄՆ դոլարի դեպքում` 16.3% (նախկին 18.9%-ի փոխարեն), իսկ եվրոյի դեպքում`15.3% (նախկին 16.9%-ի փոխարեն):«Գաղտնիք չէ, որ մեծ թվով վարկառուների համար դժվարություն է հանդիսանում ներկայացնել բազմապիսի եւ բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հավաստում են իրենց վարկունակությունը, իսկ ամուսնությանը պատրաստվող զույգերն ամենաքիչը կցանկանային առնչվել նման հարցերի հետ: «Հարսանեկան» քարտային վարկերը հաճախորդներին ազատում են այս ամենից եւ տրամադրվում են առանց եկամուտը հաստատող եւ այլ փաստաթղթերի` միայն անշարժ գույքի գրավադրմամբ: Այսուհետ Բանկի մարզային մասնաճյուղերը Երեւանի մասնաճյուղերի հետ համատեղ կկարողանան տրամադրել «Հարսանեկան» քարտային վարկեր, ընդ որում, մասնաճյուղերի մեծ մասը տրամադրելու է տվյալ վարկատեսակը ոչ միայն բազմաբնակարան շենքում բնակարան ունեցող, այլ նաեւ առանձնատուն ունեցող հաճախորդներին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:Բացի այդ, Բանկի կողմից վարկառուներին որպես նվեր տրամադրվում են նաեւ միջազգային 2 MasterCard Gold կամ VISA Gold քարտեր, որոնցով հաճախորդները կկարողանան ստանալ զեղչեր Հայաստանի շուրջ 500 խանութներում եւ սպասարկման կետերում: Tweet Դիտում՝ 4033