ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Իմ տնտեսող քարտը» նոր ծառայությունը, որը հնարավորություն կտա հաճախորդների տնտեսել իրենց միջոցները՝ քարտերով գնումներ կատարելիս: Մասնավորապես, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող առեւտրի եւ սպասարկման կետերում եւ վճարելով բանկի բոլոր տիպի քարտերով` ներառյալ MasterCard եւ Visa քարտերը, քարտապանները կունենան հնարավորություն ամեն ամիս Cash Back պարգեւավճար ստանալու քարտով կատարված անկանխիկ գործարքների 2.5%-ի չափով : Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել այն բանկի ցանկացած մասնաճյուղում` մեկ անգամ վճարելով 1000 դրամ, եւ կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող առեւտրի եւ սպասարկման կետերում: Արդյունքում՝ հաճախորդները կունենան հնարավորություն ստանալու մինչեւ 100 հազ. դրամ պարգեւավճար ամեն ամիս: «Հաճախորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում վճարային քարտերի նկատմամբ, եւ մենք մշակել ենք ծառայություն, որն առաջարկում է հաճախորդներին շահավետ գործառույթ: Այժմ «Իմ տնտեսող քարտը» ծառայության միջոցով նրանք կարող են ստանալ դրամական պարգեւավճար ամեն գործարքից, այլ կերպ ասած` ունենալ 2.5% զեղչ առեւտրի եւ սպասարկման մեր բոլոր կետերում` անկախ տարվա ժամանակաշրջանից եւ խանութում առկա զեղչերից: Մենք նաեւ ընդլայնելու ենք առեւտրի ցանցը, որպեսզի հաճախորդներին հասանելի լինեն ավելի մեծ քանակությամբ խանութներ»,- նշել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3509