«Թեղուտ»-ը հարկային արտոնություն ստացավ

10.10.2013 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարության որոշմամբ, երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում: Ներդրումային ծրագրով կառուցվող հանքաքարի հարստացման եւ խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015 թ-ին, տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար:

Նախատեսվում է նաեւ շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրն այսօր եւս երկու ամսով` մինչեւ 2013 թ. հոկտեմբերի 30-ը, երկարաձգել է «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը:

Ընկերությունը վերազինում է ձուլման արտադրամասը` այն վերապրոֆիլավորելով ամրանների արտադրություն կազմակերպելու համար: Իրականացվելու է ավելի քան 8.5 մլրդ դրամի ներդրում, մինչեւ տարեվերջ ավարտվելու է վերազինումը, որի արդյունքում կստեղծվի մոտ 300 նոր աշխատատեղ:

Դիտում՝ 1414

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW