Ֆինանսական աջակցություն կստանան 300 գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներ
10.10.2013 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել 2013 թ-ի պետբյուջեում եւ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրից:
Փաստաթղթի համաձայն, ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 300 գործող եւ սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի եւ/կամ կառավարվի կանանց կողմից: Պարտավորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխիքային դրամագլուխը համալրել 2 մլն դոլարին համարժեք դրամով:
Դրամագլուխը ձեւավորվել է 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից եւ միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով: Այդ ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 428 գործող եւ 454 սկսնակ ՓՄՁ սուբյեկտի:
Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, տնտեսական աճը խթանելու համար այսօր աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ են տրամադրվում Կենտրոնական բանկին եւ առեւտրային բանկերին: «Դրա մասին պետք է տեղյակ լինեն բիզնես-կառույցները՝ բիզնես-ծրագրեր մշակելու եւ ֆինանսավորումից օգտվելու համար: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առեւտրային վարկային ռեսուրսներ, որոնցից չունենք օգտվողներ»,- նշել է վարչապետը:
Ֆինանսական աջակցություն կստանան 300 գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել 2013 թ-ի պետբյուջեում եւ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում,
որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրից:
Փաստաթղթի համաձայն, ֆինանսական աջակցություն կցուցաբերվի 300 գործող եւ սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի եւ/կամ կառավարվի կանանց կողմից: Պարտավորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխիքային դրամագլուխը համալրել 2 մլն դոլարին համարժեք դրամով:
Դրամագլուխը ձեւավորվել է 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից եւ միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով: Այդ ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 428 գործող եւ 454 սկսնակ ՓՄՁ սուբյեկտի:
Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, տնտեսական աճը խթանելու համար այսօր աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ են տրամադրվում Կենտրոնական բանկին եւ առեւտրային բանկերին: «Դրա մասին պետք է տեղյակ լինեն բիզնես-կառույցները՝ բիզնես-ծրագրեր մշակելու եւ ֆինանսավորումից օգտվելու համար: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առեւտրային վարկային ռեսուրսներ, որոնցից չունենք օգտվողներ»,- նշել է վարչապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: