ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է նոր ծառայություն դրամական փոխանցումներ ստացողների համար՝ այսուհետ ԱՊՀ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների վճարումը «Յունիստրիմ» համակարգով կարող է իրականացվել ոչ միայն արտարժույթով (ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի), այլեւ ազգային արժույթով` դրամով: Ուղարկողը պետք է փոխանցումը կատարելիս ընտրի նոր ծառայությունը` «փոխանցման վճարում ազգային արժույթով»: Դրամական փոխանցումների այս ծառայությունը իրականացվում է իջեցված միջնորդավճարով`սկսած փոխանցման գումարի 0.35%-ից:«Հայաստանի բնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու եւ մարդկանց ֆինանսական ծառայությունների աճող պահանջարկը բավարարելու նպատակով բանկն առաջարկում է ցածր սակագնով «Յունիստրիմ» համակարգի միջոցով ազգային արժույթով կանխիկ դրամական միջոցների ստացման ծառայություն: ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղական շուկայում առաջիններից մեկն է, որ տրամադրում է հաճախորդներին նման ծառայություն»,- նշել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ Intel Express, Avers, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Быстрая Почта դրամական փոխանցումների համակարգերը: Միաժամանակ բանկն առաջարկում է դրամական փոխանցումների «ՎՏԲ-Տրանսֆեր» բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի տանից կամ աշխատավայրից դուրս գալու։ Tweet Դիտում՝ 3703