Երեւան: Մեդիամաքս: Այսօր «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) «Բնապահպանություն եւ առողջապահություն» աշխատանքային կոմիտեի նիստը: Նիստի թեման էր` «Գազի արդյունաբերության օբյեկտներում բնապահպանական կառավարման համակարգի կիրառման արդյունավետության բարձրացում: Մշակման եւ ներդրման փորձը»:Եվրոպական գործարար կոնգրեսը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Գերմանիայում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված է 132 անդամներ 25 երկրից: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:Սա ԵԳԿ-ի աշխատանքային կոմիտեների երկրորդ նիստն է, որն անցկացվում է այս տարի Հայաստանում: ԵԳԿ-ի Կոմիտեի նիստին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել «Գազպրոմ» ԲԲԸ, «Գազպրոմ դոբիչա Օրենբուրգ» ՍՊԸ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Օվերգազ Ինկ.» «Ֆրեկոմ», «Վեմեքս», «Այ Թի», Saturn Data International ընկերությունների, ԵԳԿ-ի քարտուղարության, ինչպես նաեւ Վ.Ի.Վերնադսկու անվան ոչ կառավարական բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադեւոսյանը նշել է, որ «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից է եւ իրականացրել է խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց թվում են հանրապետության լայնածավալ գազաֆիկացումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը եւ արդիականացումը: Խոսելով «Հրազդան-5»-ից, նա նշել է, որ էներգաբլոկի արտադրական պրոցեսում խստագույնս ապահովված են էկոլոգիական նորմատիվային պահանջները, մասնավորապես, կայանի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազեցնում է ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում: Tweet Դիտում՝ 1598