Յունիբանկը գործարկել է բիզնես-վարկեր առանց միջնորդավճարի

04.10.2013 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար գործարկել է բիզնես-վարկ առանց միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 12%-ից, մարման ժամկետը` մինչեւ 120 ամիս:

Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

Վարկի գումարը կազմում է մինչեւ 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ կամ շարժական գույքը: Տրամադրվում է նաեւ վարկի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց սահմանափակումների կամ տույժերի: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածը:
 
Անհատ ձեռներեցները եւ իրավաբանական անձինք կարող են նաեւ օնլայն ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով բանկի կայքում տեղադրված պարզ ձեւը (անուն, ազգանուն եւ հեռախոսահամար):

Օգոստոսի 31-ի դրությամբ Յունիբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմում էր 103 մլրդ դրամ, որից 59 մլրդ դրամը բաժին էր ընկնում բիզնես վարկերին: Փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 34 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 33%-ը:

Դիտում՝ 3879
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW