Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ն քննարկել է գյուղատնտեսության վարկավորումը

04.10.2013 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այսօր Երեւանում անց է կացրել քննարկում գյուղատնտեսության վարկավորման ոլորտում առկա մարտահրավերների եւ դրանց լուծումների վերաբերյալ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ն բոլորել է իր 6-ամյակը, եւ այս միջոցառման շնորհիվ  մենք փորձելու ենք ներկայացնել, թե զարգացման  որ հանգրվանում ենք գտնվում, ինչ մարտահրավերների առջեւ ենք կանգնած եւ ինչպիսի հնարավորություններ ունենք նոր զարգացումների համար»,- ասել է կազմակերպության նախագահ Արմեն Գաբրիելյանը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի ֆինանսական տնօրեն Անի Սարգսյանը նշել է, որ «կազմակերպության երկարաժամկետ տեսալականն է լինել առաջինը վարկային կազմակերպությունների մեջ` հաճախորդներին մատուցելով նախընտրելի ծառայություններ»:

Քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան Տեխասի «Էյ Ընդ Էմ» համալսարանի պրոֆեսոր Ջոն Փենսոնը եւ «Էքստոն Ընդ Փարթներս» ընկերության  հիմնադիր Լին Էքստոնը:

Այսօր նաեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության «ՓԻՅՈՒԷՄ» գործակալության միջեւ, որի համաձայն կազմակերպության անդամ փայատերերը եւ աշխատակիցները կստանան տեխնիկական աջակցություն իրենց հուզող մասնագիտական եւ գյուղատնտեսական հարցերի շուրջ, խորհրդատվություն հոլանդացի փորձագետներից:

Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ն վարկային պրոդուկտներ է տրամադրում ՀՀ 7 մարզում, լիզինգ` 10 մարզում:  Կազմակերպության պորտֆելի 78%-ը կազմում են գյուղատնտեսական, 15%-ը` ՓՄՁ, 3-ը` ագրոբիզնեսի, 4%-ը` գյուղատնտեսական լիզինգի վարկերը: Վարկերի միջին տոկոսադրույքը 17%- է:

Ֆինանսական տնօրենի փոխանցմամբ, 2013թ. երկրորդ եռամսյակի տվյալներով, Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի ակտիվները կազմում են 5,3 մլրդ դրամ, իսկ սեփական կապիտալը` 957 մլն դրամ:

Դիտում՝ 7191
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW