Սեպտեմբերին Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորել է 135 վարկ

03.10.2013 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվել է 135 հիփոթեքային վարկ 1,115 մլրդ դրամ ծավալով:

2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, ընկերության կողմից վերաֆինասավորվել է շուրջ 3946 վարկ 30,7 մլրդ դրամ ծավալով, որից 2504 վարկը 23,7 մլրդ դրամ ծավալով՝ Երեւանում, իսկ 1442-ը 7 մլրդ դրամ ծավալով՝ մարզերում:

Տրամադրված վարկերից 2500-ը 24,3 մլրդ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման, իսկ 1399-ը 6,4 մլրդ դրամ ծավալով՝ վերանորոգման նպատակով:

Դիտում՝ 1678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW