ՀՀ պարտքի բեռը վտանգավոր չէ, վստահ է Դավիթ Սարգսյանը

03.10.2013 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի պարտքի բեռը վտանգավոր չէ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ այսօր ՀՀ արտաքին պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 37%-ը, իսկ ընդհանուր պարտքը՝ 44%:

«Պարտքի բեռը կհամարվեր վտանգավոր, եթե ընդհանուր պարտքը կազմեր ՀՆԱ-ի 50%-ը` արդյունքում հաջորդ տարվանից սկսված պետական բյուջեի դեֆիցիտը չէր կարող գերազանցել 3 տոկոսը», - ասել է նախարարը:

Դավիթ Սարգսյանը հավելել է, որ այս տարի պետբյուջեի դեֆիցիտը 3%-ից ցածր է, իսկ հաջորդ տարի այն կանխատեսվում է 2,3%-ի շրջանակներում:

Դիտում՝ 4889

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW