Հայաստանից մեկնածների շուրջ 60%-ը դժգոհ է արտագաղթելու իր որոշումից:Այս մասին ասվել է Երեւանում կազմակերպված «Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովի ընթացքում՝ սոցիոլոգիական հարցման արդյունքների ներկայացման ժամանակ:Ըստ հարցման, արտագաղթածների զգալի մասն այս կամ այն հոգեբանական պատճառով լռում է, չի ներկայացնում ճշմարտությունը կամ անգիտակցաբար տրվում է ինքնախաբեության:Ըստ մեկ այլ հարցման արդյունքների, արտագաղթողների շուրջ 80%-ը դժգոհում է ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակից, սակայն միգրացիոն հոսքերի հիմնական ուղղությունները տանում են շատ ավելի կոռումպացված երկրներ: Այս եւ մի շարք այլ վերլուծությունների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հաճախ արտագաղթի որոշման կայացման մեջ իռացիոնալության գործոնը մեծ դեր է խաղում:Հայաստանի եւ Արցախի պետական հատվածի ներկայացուցիչները գիտաժողովի մասնակիցներին ներկայացրին արտագաղթի խնդրի լուծման համար մշակված պետական քաղաքականությունը եւ դրա իրականացման արդյունքները:«Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովը կազմակերպել էր «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը՝ Հայէկոնոմբանկի եւ InLobby ընկերության ֆինանսական աջակցությամբ: Գիտաժողովի արդյունքների վերլուծության հիման վրա նախաձեռնությունը հրապարակելու է արտագաղթի դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Tweet Դիտում՝ 2363