Անելիք Բանկ-ը կմասնակցի «Իմ ֆինանսները» ծրագրին

01.10.2013 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր մի շարք բանկային պրոդուկտներով կմասնակցի Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Իմ ֆինանսները» ծրագրի միջոցառումներին:

Մասնավորապես, «Իմ ֆինանսները» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ից-31-ը հաճախորդները կարող են իրենց գումարները ներդնել բանկի «Վստահելի» ավանդատեսակում` սկսած 1,000 ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտարժույթով:

Տվյալ ժամանակահատվածում հաճախորդները ՀՀ դրամով եւ 1 տարով «Վստահելի» ավանդատեսակում գումար ներդնելու դեպքում կստանան տարեկան 0,3%-ով ավել եկամուտ: Անակնկալներ կլինեն նաեւ «էքսպրես ուսանողական» վարկի վարկառուների համար` ծրագրի շրջանակում նշված վարկատեսակը կտրամադրվի ավելի ցածր տոկոսադրույքով:

Դիտում՝ 1730

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW