Վնասով աշխատող պետձեռնարկությունների տնօրենները կազատվեն աշխատանքից

26.09.2013 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ կան պետական եւ պետական մասնակցությամբ ձեռնարկություններ, որոնք վնասով են աշխատում:

“Մեր ներկայացուցիչները կամ նախարարները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, ապա “անհապաղ պետք է փոխել տնօրենին, այն դեպքում, եթե չկան իրավիճակի  հիմնավորված բացատրություններ”:   

“Մենք պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք”,- հավելել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 1654

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW