Միջազգային աուդիտորը ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ծրագրի նախնական արդյունքները

26.09.2013 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ»   ծրագրի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ միջազգային աուդիտորի կողմից կատարված նախնական ուսումնասիրության արդյունքները, հիմնական խնդիրներն ու դրանց հետ կապված մտահոգությունները:

Մասնավորապես, միջազգային աուդիտոր Սեմ Գուպտան նշել է, որ հիմնական խնդիրները կապված են աշխատանքների ավարտման ժամկետի եւ բետոնի որակի հետ: Նրա խոսքով, որոշ մտահոգություններ կան բետոնի խառնուրդում խոնավության քանակի հետ, ինչը կրկին պետք է ուսումնասիրվի:

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է  հայտնել իրականացված աշխատանքների համար՝ նշելով, որ դրանք գրեթե համապատասխանում են նախարարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներին:

Դիտում՝ 1680

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW