Երիտասարդ հայ ձեռներեցներն աջակցություն կստանան ՄԱԱԶԿ-ից

26.09.2013 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ)եւ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի հետ համաֆինանսավորման ծրագրի նախագծին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն ասել է, որ այն կիրականացվի Լոռու եւ Շիրակի մարզերում, նախագծին կմասնակցեն 300-ական երիտասարդ գործարարներ:

Ծրագրի նպատակն է աջակցել սկսնակ ձեռնարկատերերին՝ մասնավոր գործարար ոլորտի կայուն զարգացման նպատակով:

ՄԱԱԶԿ-ի ներդրումները կկազմեն շուրջ 768 հազ. եվրո, եւս 200 հազ. եվրո կներդնեն գործընկեր կազմակերպությունները:

Դիտում՝ 1228
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW