Գրանդ Քենդի-ում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 3300 քմ տարածք

25.09.2013 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր առավոտյան 06:57-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահանզանգ է ստացել, որ Մասիսի փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական բաժինը, դեպքի վայրում աշխատել է 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան օղակ, 12 ջրատար մեքենա, 2 ավտոկռունկ եւ 1 ավտողամբյուղ:

Ընդհանուր առմամբ այրվել է 3300 քմ տարածք՝ արտադրամասի տանիքը՝ 1900քմ եւ գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ:

Դիտում՝ 2598

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW