«Գրանթ Թորնթոն»-ը ներկայացրել է ուսումնասիրությունը բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի մասին
25.09.2013 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ն այսօր ներկայացրել է «Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի ստեղծումը» ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման եւ ներդրումային խնդիրների վերաբերյալ համաժողովի ընթացում: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի կողմից ֆինանսավորված ուսումնասիրության մեջ ներկայացված են ՀՀ-ում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի ստեղծման նախադրյալներն ու հնարավորությունները:
«Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը նշել է, որ ՀՀ-ում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի գործունեության հնարավորությունները պարզելու համար ընտրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, դեղագործության, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ոլորտները:
«Ուսումնասիրության համաձայն, մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդերի առկայությունը ՀՀ-ում նպատակահարմար կլինի, ինչը կխթանի ներդրումները եւ տնտեսական աճը»,-ասել է Դավիթ Մանուկյանը:
Ուսումնասիրության մեջ ներկայացվել են նաեւ ՀՀ-ում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդերի գործունեության դրական եւ բացասական նախադրյալները:
Դրական նախադրյալների թվում նշվել է ՀՀ իրավական դաշտի բարենպաստ լինելը, կայուն բանկային համակարգը, ինչպես նաեւ էժան եւ որակավորված աշխատուժի առկայությունը, իսկ խոչընդոտների թվում՝ կոռուպցիոն մակարդակը, որակավորված մենեջմենթի պակասը, հարկային եւ մաքսային վարչարարությունը:
«ՀՀ-ում ՓՄՁ-ներն այսօր ունեն աճի լուրջ խոչընդոտներ, որոնց թվում են նրանց զարգացման ծրագրերի ֆինանսավորման սահմանափակությունը եւ օպերատիվ մենեջմենթի բացակայությունը. սա ստեղծում է որոշակի ճեղքվածք: Մի շարք զարգացած երկրներում այդ ճեղքվածքը լրացվում է բաժնեմասային ներդրումային ֆոնդի միջոցով»,-ասել է ՓՁԱՖ Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սամվել Սահակյանը:
Նա նշել է, որ «նման ֆոնդերը փնտրում են աճի եւ արտահանման ներուժ, ինչպես նաեւ որակյալ մենեջմենթ ունեցող ընկերություններ»:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: